ՌԴ ՊՆ այսօրվանից 48-ժամյա հրադադար է հայտարարել Հալեպում: Հայտարարությունը հաջորդում է ԱՄՆ-ի նախազգուշացմանը՝ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել էր Ռուսաստանին և Սիրիայի կառավարությանը, որ ԱՄՆ-ի համբերությունը սպառվում է, կողմերը պետք է հարգեն փետրվարին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: