Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանական մամուլն Էրդողանի դիպլոմի մասին

Գերմանական մամուլն Էրդողանի դիպլոմի մասին
18.06.2016 | 00:51

Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական կենսագրությունում կան անճշտություններ, որ կարող են վկայել նրա բարձրագույն կրթություն չունենալը: Էրդողանի կենսագրականում նշված է, որ նա 1981-ին ավարտել է Մարմարայի համալսարանի «Էկոնոմիկա և կառավարում» ֆակուլտետը: Նման ուսումնական հաստատություն գոյություն ունի, սակայն այդ անվանմամբ ստեղծվել է մեկ տարի անց: Թուրքական օրենքների համաձայն՝ երկրի նախագահը պարտադիր պետք է ունենա բարձրագույն կրթություն: Էրդողանը չի ներկայացրել իր դիպլոմի բնօրինակը, ինչպես պահանջում է Սահմանադրությունը:

Համալսարանի ներկա ռեկտորը հրապարակել է Էրդողանի դիպլոմի լուսանկարը, որտեղ ինստիտուտի անվանումը չի համընկել կենսագրականի հետ: Բուհի պրոֆեսորների միությունը կարծում է, որ խոսքը կարող է լինել փաստաթղթերի կեղծման մասին: Էրդողանի մամլո քարտուղարն ավելի վաղ առաջարկել է տարածել Էրդողանի դիպլոմի տասնյակ միլիոնավոր օրինակներ՝ թերահավատներին լռեցնելու համար: Գերմանական թերթը ընդգծում է, որ բավական է բացել Մարմարայի համալսարանի արխիվները, որոնք հատուկ փակվել են նախագահական ընտրություններից առաջ:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ