Ռուսաստանը շահագրգռված է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության համագործակցության հաստատմամբ, և այդ ուղղությամբ առաջին քայլը կարող էր դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ներկայացուցիչների միջև մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրի և ներդրումների շուրջ փորձագիտական մակարդակով երկխոսությունը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Որպես առաջին քայլ՝ կարելի էր վերսկսել տեխնիկական մակարդակով հարցերի լայն շրջանակի շուրջ փորձագետների երկխոսությունը: Դա առևտուրն է, ներդրումները, տեխնիկական կարգավորումները, մաքսային վարչարարությունը»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում: «Այդկերպ, մենք կկարողանանք համագործակցության և փոխգործակցության համար հիմք ստեղծել»,- հավելել է ՌԴ նախագահը: