Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բինալի Յիլդիրիմը թույլ չի տա

Բինալի Յիլդիրիմը թույլ չի տա
18.06.2016 | 01:09

Տարածաշրջանում իրականացվում է Թուրքիային դժվար դրության մեջ դնելու ծրագիր, որը պաշտպանում է Սիրիայի իշխող Բաշար ալ Ասադի ռեժիմը՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը թերթերի գլխավոր խմբագիրների հետ ճաշի ժամանակ, գրում է Daily Sabah-ը: «Նպատակը Թուրքիային դժվար վիճակի մեջ դնելն է»,- ասել է վարչապետը: Նա պնդել է, որ որոշ պետություններ ցանկանում են անկայունություն ստեղծել տարածաշրջանում՝ մարդկանց դրդելով անկախ քրդական պետություն ստեղծել:

«Կա այդպիսի ծրագիր, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք: Մենք երբեք թույլ չենք տա, որ այս ծրագիրն իրականանա»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ ծրագրի թիրախում է Թուրքիայի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորությունը տարածաշրջանում:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ