Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկարան չի ափսոսում, բայց վշտացած է

Անկարան չի ափսոսում, բայց վշտացած է
18.06.2016 | 01:09

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան չի ափսոսում անցած տարի խոցված ռուսական ռմբակոծիչի համար, բայց «վշտացած է» այդ առնչությամբ, հայտնում է Hurriyet Daily News-ը: «Մենք ափսոսանք չենք զգում, բայց վշտացած ենք: Ռուսները նույնպես պետք է վշտացած լինեն: Մենք ենթադրում ենք, որ նրանք նաև վշտացած են թուրքական օդային տարածքը մտադրված խախտելու առիթով»,- հայտարարել է նախարարը:

Զեյբեքչիի խոսքով՝ Ռուսաստանն այս իրավիճակում սխալ է եղել, քանի որ իր ինքնաթիռը մնացել է Թուրքիայի օդային տարածքում «13 կամ 14 րոպե»՝ չնայած օդաչուին ուղղված «բազմաթիվ նախազգուշացումներին»: Նախարարը նշել է, որ Մոսկվայի և Անկարայի կոնֆլիկտը բացասական հետևանքներ է ունեցել երկու կողմերի համար էլ, և առավել խելամիտ ելքը «հարաբերությունները հնարավորինս շուտ կարգավորելն է»:

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ