ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում գլխավորը երկրի փլուզումը թույլ չտալն է: «Հարկավոր է գործել ուշադիր` աստիճանաբար հասնելով հակամարտող կողմերի վստահությանը: Եթե դա տեղի ունենա, իսկ ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ տեղի կունենա, պետք է առաջ գնալ, խոսել հաջորդող ընտրությունների և ամբողջական կարգավորման մասին»,- ասել է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:
«Կարևորը թույլ չտալ, որ երկիրը փլուզվի: Իսկ եթե այսպես շարունակվի, փլուզումն անխուսափելի է, և դա իրադարձությունների զարգացման ամենավատ տարբերակն է»,- ասել է նա: