Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ժամանակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ քայլեր կատարելու, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«Ժամանակն է հակամարտության կարգավորման հստակ քայլեր ձեռնարկելու: Միջնորդները նույնպես պետք է հասկանան՝ սա սառեցված հակամարտություն չէ»,- ասել է Իլհամ Ալիևը՝ Ռամադանի մեկնարկին կազմակերպված միջոցառմանը: Նա ընդգծել է՝ «Ադրբեջանը երբեք չի զիջի նվաճած առավելությունը»: