Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանն ու Իրանը պաշտպանվում են

Հայաստանն ու Իրանը պաշտպանվում են
18.06.2016 | 23:42

Պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությունն են քննարկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեղհանը՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

Հունիսի 14-ից 17-ը այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն:


Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեղհանը:
Այցի արդյունքում կողմերը պայմանավորվել են համագործակցության զարգացման վերաբերյալ և ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ