Առաջին անգամ Հռոմում կին քաղաքապետ է ընտրվել` ընդդիմադիր «5 աստղերի շարժման» թեկնածու 37-ամյա Վիրջինիա Ռաջին՝ ըստ Exit Poll-ի տվյալների: Երեկ Հռոմում ընտրությունների 2-րդ փուլն էր:
Իտալական հեռուստատեսությամբ հրապարակված տվյալներով` Ռաջին հավաքել է ձայների 64-68 %-ը և վստահաբար առաջատար է ընտրություններում։ Վերջնական արդյունքները այսօր երեկոյան կհրապարակի Իտալիայի ՆԳՆ-ն: