Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դևիդ Քեմերոն. Վերադարձի ճանապարհ չի լինի

Դևիդ Քեմերոն. Վերադարձի ճանապարհ չի լինի
20.06.2016 | 12:50

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վստահ է, որ եթե բրիտանացիները աջակցեն ԵՄ կազմից դուրս գալուն, մտափոխվելու հնարավորություն արդեն չի լինի: The Sunday Telegraph-ին վարչապետն ասել է. «Եթե վստահ չեք, ռիսկի մի դիմեք՝ դուրս գալով ԵՄ կազմից: Եթե չգիտեք, դա մի արեք: Եթե մենք դուրս գանք ԵՄ կազմից, և արագ պարզվի, որ դա մեծ սխալ է, հնարավորություն չի լինի մտափոխվելու և ամեն ինչ ուղղելու»:

Վարչապետի խոսքով` ԵՄ կազմից դուրս գալը կհանգեցնի համաշխարհային ասպարեզում Մեծ Բրիտանիայի դերի և նշանակության անդառնալի նվազմանը, որը կլինի ծայրահեղ նվաստացուցիչ, հատկապես այն պատճառով, որ կարվի հենց բրիտանացիների ձեռքով:
Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները քաղաքացիներին ակտիվորեն քարոզում են աջակցել այդ որոշմանը: Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը The Sun-ին հայտարարել է, որ Brexit-ը բրիտանացիներին տալիս է «միակ հնարավորությունը» Մեծ Բրիտանիայում կյանքը ավելի լավ դարձնելու։

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ