Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում «Ալիք» մեդիայի և «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Պոլսո պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Էրդողանին ուղղված նամակին, այն որակել է խայտառակություն և վստահեցրել, որ Թուրքիայում ապրող ոչ մի հայ Արամ սրբազանի նման չի մտածում: Նրա խոսքով` եթե Աթեշյանը ստիպված էր գրել այդ նամակը, կարող էր դիվանագիտորեն գրել, բայց պատգամավորը համոզված է, որ այդ նամակը դրել է սրբազանի առջև և ստիպել ստորագրել այն: «Նույնիսկ այդ պարագայում` նա կարող էր և չստորագրել: 1970-ականներին, երբ հայերի համար դժվար ժամանակներ էին, Շնորհ սրբազան ունեինք, ով նման նամակ չի գրել» ,- նշել է Կարո Փայլանը: