Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը Եվրոպային կապելու համար Թուրքիան շրջանցող ուղիներ է փնտրում

Իրանը Եվրոպային կապելու համար Թուրքիան շրջանցող ուղիներ է փնտրում
20.06.2016 | 23:47

Թուրքիայի կառավարությունն ուղղակի պատասխանատվություն է կրում իրանական բեռնատարների վրա հարձակումների համար՝ ԻՍՆԱ գործակալությանը հարցազրույցում՝ հայտարարել է ԻԻՀ սահմանային անցակետերի և տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպության ղեկավար Մոհամադ Ջավադ Աթրչիանը:

Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով Թուրքիայում իրանական բեռնատարների վրա վերջին շրջանի հարձակումներին, տեղեկացրել է, որ առաջիկայում Իրանի, Վրաստանի և Բուլղարիայի միջև հանդիպումներ տեղի կունենան, որոնց ընթացքում կքննարկվի Եվրոպային կապվելու համար Թուրքիան շրջանցող այլ տարանցիկ ուղիներ գտնելու հարցը: Անդրադառնալով իրանական բեռնատարների վարորդներին տրամադրվող վիզային՝ Աթրչիանը նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես չեղյալ են հայտարարել վիզային ռեժիմը, իսկ Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ