ԵՄ-ից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիան ավելի ծանր կորուստներ կկրի, քան Եվրամիությունը՝ Բեռլինում հայտարարել Է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը: Նա ելույթ Է ունեցել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի կազմակերպած Europe Calling խորհրդաժողովում: «Միացյալ Թագավորությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ վետոյի իրավունքով անդամ է, G7-ի պետություն, ԵՄ-ի մեծությամբ երկրորդ տնտեսությունն է: Բայց Մեծ Բրիտանիան ևս պետք է իրեն հարց տա, թե ինչու ենք մենք G7-ի պետություն, ինչու ենք մենք Եվրոպայի երկրորդ տնտեսությունը:
Որովհետեւ նրանք անսահմանափակ մուտք ունեն աշխարհի ամենախոշոր ներքին շուկա և այնտեղ ազատորեն գործելու և գլոբալ առեւտրական գործառնություններ իրականացնելու հնարավորություն: Եթե դա փակվի, եթե կտրվի այդ թելը, Միացյալ Թագավորությունը կկրի ծանր կորուստներ, կարծում եմ՝ ավելի ծանր, քան Եվրամիությունը, որը կշարունակի աշխատել 27 մասնակիցների հետ»,- ասել Է Շուլցը: