APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն հայտարարել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ողջունում է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված եռակողմ հանդիպման արդյունքը։ Դեսպանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը կարելի է հասնել միայն մշտական ու անկեղծ երկխոսության միջոցով:
«Մինսկի խմբի համանախագահները, հանդիսանալով հակամարտող կողմերի միջև միջնորդ, շարունակում են կատարել իրենց պարտավորությունները, ջանքեր գործադրել վստահության ամրապնդման ու հակամարտության խաղաղ, բազմակողմ կարգավորման ուղղությամբ։
Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, արդեն հայտարարել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին»։