Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՀՀ-ն Վաշինգտոնում կփոխանցի ԼՂ պաշտպանության նախարարի նկատառումները

ԱՀՀ-ն Վաշինգտոնում կփոխանցի ԼՂ պաշտպանության նախարարի նկատառումները
22.06.2016 | 17:34

ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Էնթոնի Բարսամյանին և Համագումարի Երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և հյուրերի խնդրանքով անդրադարձել է առաջնային գծում տիրող իրադրությանը, ապրիլի սկզբին Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական զինուժի բարբարոսական ու անմարդկային գործողությունները ոչ միայն պաշտպանության բանակի զինծառայողների, այլև քաղաքացիական անձանց նկատմամբ:

ԱՀՀ-ի ներկայացուցիչները վստահեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարի նկատառումները կբարձրացնեն Վաշինգտոնում մոտ օրերս սպասվող հանդիպումներում:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ

Њ/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ
blank" class="zoomgraphics">.