Մոսկվան պայմանագիր է ստորագրել լոսանջելեսյան մի ընկերության հետ՝ ուսումնասիրելու գերարագ տրանսպորտային համակարգ՝ հայփերլուփ, կառուցելու հնարավորությունը։ «Նոր երկաթգիծը կարող է էականորեն բարելավել Մոսկվայի ու հարակից շրջանների մոտ 16 միլիոն մարդկանց կյանքը»,- ասել է Hyperloop 1 ընկերության համահիմնադիր Շերվին Փիշևարը։
Նա հավելել է, որ ապագայի իրենց տեսլականը Ռուսաստանը Չինաստանին կապող բեռնատար հայփերլուփ կառուցելն է, որն աշխարհի մի ծայրից մյուսը կհասցնի ընդամենը մեկ օրում։