ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՌԴ դեսպանությանը Երևանում և մերձակա բնակավայրերում ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն է տրամադրել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը նշել է, որ դա կապի միջոց է, արտառոց ոչինչ չկա, նման նախադեպեր նույնպես եղել են:
«Նախադեպեր կան, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը ևս ունի ռադիոհաճախականություն, այսօր էլ թույլտվություն տրվեց Հայաստանում ՌԴ դեսպանատանը: Դա ընդունված պրակտիկա է, Հայաստանի Հանրապետության դեսպանատներն արտերկրում օգտագործում են տվյալ երկրների ռեսուրսները»,-ասել է Գևորգ Գևորգյանը: ՌԴ դեսպանությանը հատկացվել են 147.150 մեգահերց և 147.350 մեգահերց ռադիոհաճախականությունները: Թույլտվությունը տրամադրվում է մեկ տարով: