Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հույս է հայտնել, որ բրիտանացիներն առաջիկա հանրաքվեում կքվեարկեն հօգուտ ԵՄ կազմում մնալու: Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Հուսով եմ՝ բրիտանացիները կառաջնորդվեն պրագմատիզմով, դա բրիտանական առաքինություն է: ՈՒստի ես հույս ունեմ, որ հանրաքվեի արդյունքը Բրիտանիայի դուրս գալը չի լինի»:
«Բրիտանացիները ԵՄ-ի կարիքն ունեն, իսկ ԵՄ-ը՝ բրիտանական պրագմատիզմի»,- նշել է նա: Հանրաքվեն վաղն է: