Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նստացույց ԱՄՆ Կոնգրեսում

Նստացույց ԱՄՆ Կոնգրեսում
24.06.2016 | 01:07

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ Կոնգրեսի անդամները նստացույց են կազմակերպել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում՝ գործընկերներին կոչ անելով քվեարկել զենքի վերահսկողության օրենքի ընդունման օգտին: 100 օրենսդիրներ իրենց բողոքի ակցիայով պահանջել են խստացնել զենքի վաճառքի գործընթացը, արգելել զենքի վաճառքը ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողներին:

Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ Օռլանդոյի գիշերային ակումբում 49 մարդու սպանությունը վկայում է օրենսդրության խստացման անհրաժեշտության մասին: Նրանք առաջարկում են փոխզիջումային լուծում գտնել: Պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայանը սենատորների բողոքի ակցիան որակել է քարոզչական հնարք:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ