Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ գործող նախագահը հնարավոր է այցելի տարածաշրջան

ԵԱՀԿ գործող նախագահը հնարավոր է այցելի տարածաշրջան
24.06.2016 | 01:10

ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը Բեռլինում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահին տեղեկացրել են հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման և ձեռք բերված համաձայնության մասին: Կողմերը պայմանավորվել են մեծացնել ԵԱՀԿ դիտորդների թվաքանակը համակամարտության գոտում: «Այս պայմանավորվածության նպատակն է կարգավորել հակամարտության գոտում իրադրությունը և խաղաղության գործընթացը առաջ մղելու մթնոլորտ ստեղծել»,- ասված է հաղորդագրությունում: Շտայնմայերը ողջունել է վերջին շրջանում հրադադարի պահպանումը:

Բեռլինի հանդիպման մասնակիցնեը համաձայնել են, որ կայուն հրադադարը և վերադարձը քաղաքական բանակցություններին խիստ կարևոր նշանակություն ունեն: «Այսօրվա բանակցությունների նպատակն էր նաև համակարգել ապագայում կատարվելիք հնարավոր քայլերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու ուղղությամբ, հեռանկարում ունենալով Շտայնմայերի հնարավոր այցը տարածաշրջան»,- ասված է ԵԱՀԿ-ի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ