ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ասել է. «Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը ներկայացված լինի բանակցություններում, ինչի համար եռանախագահները կանոնավոր հանդիպում են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ»:
«Մենք պետք է որոշենք, թե ինչպես լավագույնս կարելի է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը համակողմանի լուծման շուրջ», - գտնում է Ջեյսմս Ուորլիքը: