Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերը շարունակում են հետամուտ լինել վստահության ձևավորման միջոցների ապահովմանը՝ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Կողմերը շարունակում են հետամուտ լինել վստահության ձևավորման միջոցների ապահովման, այդ թվում՝ ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի ձևավորման հարցին: Եռանախագահները կշարունակեն մեխանիզմին վերաբերող հարցերին զուգընթաց աշխատել համակողմանի կարգավորման քննարկումների շուրջ», - ասել է ԱՄՆ համանախագահը: