ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախատեսում են հնարավորինս շուտ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում՝ ասել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Չնայած հաջորդ հանդիպման հաստատված ժամկետ դեռ չկա, սակայն ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան՝ որպես համանախագահ երկրներ, ձգտում են հնարավորինս շուտ կազմակերպել նախագահների նոր հանդիպում», - նշեց ամերիկացի դիվանագետը: