Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարություն է արել Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեի վերաբերյալ, որում ընդգծում է՝ «այս հանրաքվեի ժողովրդավարական որոշումը պետք է հարգվի»:
«Լավագույն ճանապարհն այժմ այն է, որ Եվրամիությունը, իր ավանդույթներին համապատասխան, աշխատի Միացյալ Թագավորության կառավարության հետ՝ ստանալու Միացյալ Թագավորության քաղաքացիների և Եվրամիության համար առավել ընդունելի արդյունքը»: «Բոլորն այժմ պետք է կենտրոնանան եվրոպական ազգերի մեր ընտանիքը միավորող ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա», - շեշտում է Յագլանդը: