Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շոտլանդիան հայտարարել է, որ իր ապագան տեսնում է ԵՄ-ի կազմում

Շոտլանդիան հայտարարել է, որ իր ապագան տեսնում է ԵՄ-ի կազմում
24.06.2016 | 17:07

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ երկիրն իր ապագան տեսնում է Եվրոպական միության կազմում՝ հաղորդում է Reuters-ը:


«Շոտլանդիան քվեարկությանը հստակ ցույց է տվել, որ իր ապագան տեսնում է Եվրամիության շրջանակներում: Մենք վճռականորեն արտահայտել ենք մեր դիրքորոշումը»,- ասել է նա: Ավելի վաղ Հյուսիսային Իռլանդիայի «Շին Ֆեյն» ազգայնական կուսակցության նախագահ Դեկլան Քերնին հայտարարել է, որ Brexit-ի հարցով հանրաքվեի արդյունքը կարող է առիթ դառնալ Միացյալ Թագավորությունից առանձնանալու և Իռլանդիայի հետ վերամիավորվելու մասին հանրաքվեի անցկացման համար:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն անցկացվել է հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները հաղթանակ են տարել 51,9 տոկոս ձայնով, դեմ է հանդես եկել 48,1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի բնակիչները կողմ են արտահայտվել ԵՄ-ում Բրիտանիայի մնալու օգտին: Հանրաքվեի արդյունքների հայտնի դառնալուց հետո եվրոպական ֆոնդային շուկաները կտրուկ անկում են գրանցել:



Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ