Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանսուա Օլանդ. Brexit-ը ողջ աշխարհի ապագայի հարցը բարձրացրեց

Ֆրանսուա Օլանդ. Brexit-ը ողջ աշխարհի ապագայի հարցը բարձրացրեց
25.06.2016 | 16:19

Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից հետևանքներ չի ունենա ՄԱԿ-ին նրա անդամակցության վրա, սակայն հարց կառաջանա, թե ինչ է լինելու մոլորակի հետ հետագայում՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպման ընթացքում: Օլանդն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած քվեարկությունը «ողջ աշխարհի ապագայի հարցն է բարձրացնում»: Նա դարձյալ հայտարարել է, որ խորապես ցավում է բրիտանական քվեարկության համար, սակայն հարգում է ընտրությունը և դարձյալ կոչ է անում դժվարին իրադրությունից եզրակացություններ անել:


«Եվրոպական միության կոնտեքստում մենք պետք է այժմ կազմակերպենք այդ անջատումը, սակայն մենք պետք է դա անենք պատշաճ և այն կանոններով, որոնք նախատեսված են համաձայնագրով»,-ասել է Օլանդը: Նա հայտարարել է, որ չնայած Brexit-ի արդյունքներին՝ Ֆրանսիան մտադիր է աջակցել Բրիտանիայի հետ հարաբերություններին՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ներգաղթյալների, պաշտպանության հարցերում:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ