«Թուրքիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շուտափույթ լուծվի` Ադրբեջանի պահանջներին համապատասխան»,- Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության միջազգային անվտանգության գծով գլխավոր տնօրեն Բասաթ Օզթյուրքը:
«Այս հարցում Թուրքիայի մոտեցումը անփոփոխ է` մենք մշտապես Ադրբեջանի կողքին ենք: Դա բացարձակ և իրական աջակցություն է»,- հայտարարել է թուրք դիվանագետը: