Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի վարչապետը հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջընթացի մասին

Թուրքիայի վարչապետը հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջընթացի մասին
28.06.2016 | 01:23

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջընթացի մասին՝ տեղեկացնում է Aksam-ը: «Այդ ուղղությամբ հրաշալի արդյունքներ կան, և առաջիկայում ես ժողովրդի հետ կկիսեմ այդ տեղեկությունը»,- ասել է Յըլդըրըմը:

«Թե թուրք ժողովուրդը, թե ռուս ժողովուրդը ցանկանում են, որ այս ճգնաժամը վերանա: Մենք մեզ հասանելիքն անում ենք, որ վայրկյան առաջ արդարացնենք մեր քաղաքացիների հույսերը: Այդ առումով լավ նորություններ ունենք: Հուսով եմ՝ առաջիկայում դրա մասին կկիսվենք մեր ժողովրդի հետ»,- ասել է նա:

Ավելի վաղ, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ այս պահին Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հարցում առաջընթաց կա:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ