Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Brexit-ից հետո ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է լինելու

Brexit-ից հետո ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է լինելու
28.06.2016 | 01:25

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի անդրադառնա հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վրա: Reuters-ի փոխանցմամբ` Քերին նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է «նույնիսկ ավելի ուժեղ դաշինք դառնալ»:

«Մենք մեծ ակնկալիքներ ունենք ՆԱՏՕ-ի հուլիսի 8-9-ին անցկացվելիք գագաթնաժողովից: Մեծ Բրիտանիայի հանրաքվեն չի կարող անդրադառնալ դաշինքի գործունեության վրա»,- ասել է Քերին: «Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն դարձել է նույնիսկ ավելի կարևոր` Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի, ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների միջև համագործակցության հարթակ ապահովելու հարցում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, որ հանդիպել էր Քերիի հետ:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ