Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բրիտանիայի նոր վարչապետի ընտրության արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 9-ին

Բրիտանիայի նոր վարչապետի ընտրության արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 9-ին
29.06.2016 | 12:12

Մեծ Բրիտանիայի վարչապետի և պահպանողականների կուսակցության նոր առաջնորդի ընտրությունների արդյունքների հրապարակման ամսաթիվը սեպտեմբերի 2-ից տեղափոխվել է 9-ը: «Կուսակցության նոր ղեկավարի ընտրության արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 9-ին»` հաղորդել է BBC-ին:

Պահպանողական կուսակցության հանձնաժողովի ղեկավարը խորհուրդ էր տվել վարչապետի ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 2-ին, վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել էր, որ մտադիր է հրաժարական տալ հոկտեմբերին: Նոր վարչապետին կարող են նշանակել միայն գործող վարչապետի հեռանալուց հետո:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ