Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մամլո քարտուղարը հերքել է Էրդողանի ներողություն խնդրելը

Մամլո քարտուղարը հերքել է Էրդողանի ներողություն խնդրելը
29.06.2016 | 12:16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ներողություն չի խնդրել թուրքական կործանիչներով ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելու կապակցությամբ՝ հայտարարել է Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, հայտնում է Anadolu գործակալությունը: Նրա խոսքով՝ Պուտինին ուղղված Էրդողանի նամակում խոսվել է թուրք ղեկավարի ափսոսանքի մասին դեպքի կապակցությամբ: Ափսոսանքի խոսքերն ուղղված են եղել ոչ թե Ռուսաստանին, այլ զոհված օդաչուի ընտանիքին: Որ Էրդողանի նամակում խոսքը եղել է ափսոսանքի, ոչ թե ներողության մասին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ հայտնում է Hurriyet Daily News-ը: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդում է, որ նամակի թուրքական բնօրինակում խոսքը հենց ներողության մասին է, գրում է rbc.ru-ն:

««Ներեցեք» բառը 100 %-ով համապատասխանում է թուրքերենին»,- մեջբերում է նրա խոսքը պարբերականը: rbc.ru-ն հայտնում է, որ Կրեմլի կայքի անգլալեզու տարբերակում Էրդողանի նամակից «ներեցեք» բառի թարգմանությունը «I apologize»-ից («Ես ներողություն եմ խնդրում») փոխվել է «Excuse us»-ի («Ներեցեք մեզ»): Ըստ անգլերենի Քեմբրիջի բառարանի՝ «apologize» բառն օգտագործվում է գիտակցված գործողության համար ներողություն խնդրելու նպատակով, իսկ «excuse»-ը՝ սխալմամբ արածի համար: Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներողություն խնդրելով ռուսական ինքնաթիռը խոցելու համար:

Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին փոխհատուցում վճարելու, «եթե դա անհրաժեշտ է», իսկ հետո նա հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում ինքնաթիռի համար փոխհատուցում վճարել: Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ խոսք կարող է լինել միայն Սու-24-ի զոհված օդաչուի ընտանիքին փոխհատուցման մասին:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ