Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բինալի Յիլդիրիմը հրաժարվել է ՌԴ-ին փոխհատուցումից

Բինալի Յիլդիրիմը հրաժարվել է ՌԴ-ին փոխհատուցումից
29.06.2016 | 12:20

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ խոսք չի կարող լինել փոխհատուցում վճարելու մասին՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը։ Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հրաժարվել է ավելի վաղ արած իր հայտարարությունից՝ պնդելով, թե խոսք չի կարող լինել ՌԴ-ին ֆինանսական փոխհատուցման մասին։

Ավելի վաղ TRT-ի ուղիղ եթերում Բինալի Յիլդիրիմը ասել էր. «Հարկ եղած դեպքում Թուրքիան պատրաստ է ՌԴ-ին փոխհատուցում վճարելու։ Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ»։

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ