Առնվազն 36 մարդ է զոհվել Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունների հետևանքով, հայտնել է Ստամբուլի նահանգապետը։ «Երեք ինքնասպան ահաբեկիչներ են իրականացրել հարձակումը։ 28 մարդ է զոհվել։ 60 մարդ էլ վիրավորվել է»,- AFP-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է Վասիփ Շահինը։
Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը «Թվիթեր»-ի էջում։ Պարզվել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունների հետևանքով 36 զոհերից 27-ի ինքնությունը՝ հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը: Նրանցից 26-ը Թուրքիայի քաղաքացի են, մեկը՝ ՈՒկրաինայի քաղաքացի: 13 մարմին արդեն հանձնվել է հարազատներին:
Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 147 մարդ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի խոսքով՝ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։