Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը «ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովում (հուլիսի 8-9-ին) համատեղ հայտարարություն կանեն» ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցության նոր ձևաչափի վերաբերյալ՝ ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների վերաբերյալ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։
«Եվրախորհուրդը կոչ է անում ուժեղացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ մեր ընդհանուր նպատակների ու արժեքների լույսով և ի պատասխան Արևելքից և Հարավից եկող աննախադեպ մարտահրավերների: Այդ նոր ձևաչափը պետք է կոնկրետ բնագավառներում գործնական համագործակցության արագացման ձև ընդունի»,- ասված է հայտարարության մեջ: ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ուժեղացված համագործակցության գործընթացը կրելու է «բաց բնույթ» և պահպանելու է «որոշումների ընդունման լիակատար անկախությունը»։