Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բրիտանացի ընտրողների՝ Եվրամիությունը լքելու որոշումը բեկանելու որևէ ճանապարհ չկա:
Մերկելի խոսքով՝ Մեծ Բրիտանիային որոշակի ժամանակ կտրվի միությունից դուրս գալու գործընթացները կարգավորելու համար:
Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունը լքելու պատճառով տնտեսական վնասները այնքան մեծ չեն, որքան կանխատեսվում էր և կառավարելի են: