Ղազախստանը 2017-ի հունվարի 1-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ կդառնա: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ կայացած քվեարկությունում Թաիլանդի և Ղազախստանի միջև նախընտրությունը տվել է Աստանային և երկու տարի Ղազախստանը կլինի Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամներից մեկը: