Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բրայզա. Էրդողանը ինչ էլ գրած լինի, օգնում է վերականգնել հարաբերությունները

Բրայզա. Էրդողանը ինչ էլ գրած լինի, օգնում է վերականգնել հարաբերությունները
29.06.2016 | 23:08

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նամակում ինչ էլ գրած լինի, օգնում է Ռուսաստանին և Թուրքիային վերականգնել հարաբերությունները՝ «Թրենդին» ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան։ Նշելով, որ այդպես էլ հստակ չէ, թե նախագահ Էրդողանը ներողություն է խնդրել, Բրայզան հավելել է.

«Բոլոր դեպքերում Էրդողանի հայտարարությունը Կրեմլը համարում է ներողություն, ինչը երկու երկրներին թույլ է տալիս վերականգնելու նախկին հարաբերությունները։ Նման զարգացում սպասելի էր։ Այդ երկու հպարտ և ուժեղ առաջնորդները կհաղթահարեն դիվանագիտական փակուղին»։

«Արդյունքում Պուտինը պնդում է, որ Էրդողանը ներողություն է խնդրել, իսկ Էրդողանը կարող է հայտարարել, թե ինքը փոքր-ինչ այլ կերպ է արտահայտվել։ Երկու առաջնորդները պահպանեցին իրենց դեմքը և հարաբերությունները բարելավում են»,- ամփոփել է Բրայզան՝ նաև նշելով, որ Թուրքիայի դիվանագիտության համար մեծ օր է, քանի որ Անկարան և Թել Ավիվը ևս հայտարարել են հարաբերությունները կարգավորելու համաձայնության մասին։

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ