Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«ԼՂ հակամարտությունը ահագնացման վտանգ է պարունակում»

«ԼՂ հակամարտությունը ահագնացման վտանգ է պարունակում»
29.06.2016 | 23:10

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցանկացած պահի վերստին ահագնանալու վտանգ է պարունակում՝ հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Հարավային Կովկասի երկրներ այցի մեկնելուց առաջ:

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ մենք պատասխանատվություն ենք կրում այդ սպառնալիքը հնարավորինս սահմանափակելու համար»,- ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ասել է Շտայնմայերը՝ նշելով հրադադարի ամրապնդումը, վստահության հաստատման միջոցառումները և բանակցությունները, «որոնք շուտ պետք է վերսկսվեն»:


Շտայնմայերը այսօր կժամանի Հայաստան, եռօրյա ուղևորության շրջանակում նա լինելու է նաև Վրաստանում և Ադրբեջանում:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ