Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 41 մարդ:
«Երեկ երեկոյան Ստամբուլում իրագործվել է անմարդկային ահաբեկչական հարձակում, որի հետևանքով զոհվել ու վնասվածքներ են ստացել բազմաթիվ մարդիկ: Աղոթենք զոհերի, նրանց ընտանիքների անդամների ու թանկագին թուրք ժողովրդի համար»,- ասել է պոնտիֆիկոսը` դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հավաքված հավատացյալներին: