Ֆրանսիային ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է հակառուսական պատժամիջոցները մոտ ժամանակներում հանելու ցանկության մասին:
«Պատժամիջոցները ինքնանպատակ չեն: Մենք ցանկանում ենք պատժամիջոցների հանումը ինչքան հնարավոր է շուտ»,- ասել է նա: Էյրոն հիշեցրել է պատժամիջոցների կապը Մինսկի համաձայնությունների հետ և Ռուսաստանին կոչ է արել խաղալ իր դերը: