Եվրամիության 27 երկրների ղեկավարները տրամադրված են ավելի սերտորեն աշխատել, հույս ունեն ապագայում Մեծ Բրիտանիայի հետ ավելի մոտ հարաբերությունների՝ ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ԵՄ 27 երկրների առաջնորդների գագաթնաժողովից հետո մամլո ասուլիսում:
«Այսօր ԵՄ 27 երկրների ղեկավարները քննարկել են Եվրամիության համար Մեծ Բրիտանիայի հանրաքվեի հետևանքները: Քննարկումը եղել է հանգիստ, դա լուրջ պահ է մեր ընդհանուր պատմության մեջ։ Ղեկավարները բացարձակապես հակված են մնալու միասնական և ավելի սերտորեն աշխատելու միասին, ինչպես 27-ը»,- ասել է նա: Տուսկը ավելացրել է, որ ԵՄ 27 երկրների առաջնորդները հույս ունեն, որ ապագայում Բրիտանիան կլինի միության մոտ գործընկերը: