Թուրքիայի տարածքային ամբողջականությունն անխախտելի է՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ նշելով, որ ոչ ոք չի կարող մասնատել երկիրը: Էրդողանը դարձյալ դատապարտել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունն ու ցավակցել զոհերի հարազատներին: «Մեր հայրենիքը մասնատել չեն կարողանալու: Այս հայրենիքի հողերից մի կտորն անգամ ձեզ չենք հանձնելու»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է: Հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 42, վիրավորվել՝ 239 մարդ: Նախնական տեղեկություններով՝ ահաբեկչությունը կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: