Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը

Օբաման բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը
30.06.2016 | 14:47

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նրա գործադրած ջանքերը:


Սպիտակ տան կայքը հաղորդում է. «Նախագահը բարձր է գնահատել նախագահ Էրդողանի և նրա կառավարության գործողությունները, որոնց արդյունքում այս շաբաթ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր է կնքվել, Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածությունն է թուլացել»:

Օբաման օգնությունն է առաջարկել Էրդողանին հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչության հետաքննության հարցում: Նա ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին ու դատապարտել ահաբեկիչների գործողությունները:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ