Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է Վրաստանի շահերին

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է Վրաստանի շահերին
30.06.2016 | 14:48

Վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կարծում է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է Վրաստանի շահերին:

«Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում լարվածության նվազեցումն ու մեզ համար երկու խոշորագույն հարևան երկրների հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է Վրաստանի շահերին, մենք մեծապես շահագրգռված ենք տարածաշրջանի կայունությամբ»,- ասել է Աբաշիձեն:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ