Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Առայժմ չի առաջարկվում ԼՂ ուղարկել ԵԱՀԿ խաղաղապահներ

Առայժմ չի առաջարկվում ԼՂ ուղարկել ԵԱՀԿ խաղաղապահներ
30.06.2016 | 14:49

Ռուսական RIA Novosti-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ հիմա չի առաջադրվում Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու գաղափարը:

«Կա Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողության հայեցակարգ, որը հաստատվել է դեռևս 1990-ական թվականներին: Դա կարգավորման վերջնական փուլն է, սակայն այդ գաղափարը չի առաջանում, քանի որ չկա կարգավորում: ԵԱՀԿ քարտուղարության շրջանակներում աշխատում է, այսպես կոչված, բարձր մակարդակի պլանավորման խումբը, որը կանոնավորապես ադապտացնում է Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ հովանու ներքո հիպոթետիկ խաղաղապահ գործողություն անցկացնելու սխեման: Այսինքն՝ դա լավ ձևով ԵԱՀԿ-ի համար հստակ նշագրված առաջադրանք է: Սակայն ի՞նչ ուժերով: Ինչպիսի՞ տեսք է ունենալու: Դրանք դեռ քարտեզներում տեղ գտած օրինակներ են, որոնց բավական կանոնավոր ծանոթացնում են մասնակից երկրներին:


Խումբը աշխատում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ համակարգմամբ, հաճախ այցելում է նշանակման վայր: Ադապտացիայի տակ մենք նկատի ունենք տեղանքի զննում և քարտեզի վրա այդ խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայման հնարավոր տարբերակների նշում: Վերջնական կետը կարգավորման սկզբունքների համաձայնեցումն է, ինչից հետո կողմերը համաձայնեցնում են այդ խաղաղապահ առաքելության տարրերը: Սակայն դա շատ հեռավոր հեռանկար է և դեռ շատ տեսական հարց՝ կարգավորման սկզբունքների մասին կողմերի միջև պայմանավորվածության բացակայությամբ:


Բացի այդ, ԵԱՀԿ-ի համար այդ գաղափարը կլինի վիթխարի մարտահրավեր, որովհետև ԵԱՀԿ-ը երբեք չի զբաղվել խաղաղապահ գործողություններով»,- ասել է Լուկաշևիչը:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ