Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խումբը անվանել է անարդյունավետ

Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խումբը անվանել է անարդյունավետ
30.06.2016 | 14:50

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ցուցադրել է իր անարդյունավետությունը, ՍԾՏՀ ԽՎ-ում հայտարարել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը: «Իհարկե, անարդյունավետ: Մենք բարձրացնում ենք այդ հարցը: Հնարավոր է, պետք է փոխել ինչ-որ բան, սակայն այժմ ոչ մի հարց չի որոշվում»,- ասել է Գուլիևը վեհաժողովում: Նա դրական է գնահատել Մոսկվայի մասնակցությունը բանակցային գործընթացին:

«Այո, մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը մասնակցի գործընթացին»,- ասել է նա` նշելով, որ ադրբեջանական կողմը անայլընտրանքային է համարում Ղարաբաղի վերադարձն իր տարածք: «Լուծումը կարող է լինել միայն մեկը. տարածքների լիովին ազատագրում և մարդկային նորմալ պայմանների ստեղծում»,- եզրափակել է նա:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ