Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երկու զանգ՝ նույն թեմայով

Երկու զանգ՝ նույն թեմայով
02.07.2016 | 01:20

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցներ է ունցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ հորդորելով «զերծ մնալ շփման գծում լարվածությունից»: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Ջոն Քերին նշել է, որ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Նա երկու նախագահներին խնդրել է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խաղաղ բանակցային գործընթացն առաջ մղելու համար: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ «արդյունավետ բանակցություններին», որոնք կարող են հանգեցնել հակամարտության համապափակ կարգավորմանը:

Քերին երկու նախագահներին հորդորել է շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հովանու ներքո: Հունիսի 30-ի ամեօրյա ճեպազրույցի ժամանակ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, սակայն, դրանց բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել:

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ