Ավստրիայի Սահմանադրական դատարանն աննախադեպ որոշում է կայացրել՝ չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները, բավարարելով աջ ազգայնական կուսակցության հայցը, որի թեկնածուն պարտվել է նախագահական ընտրություններում և այժմ շանսեր ունի հետ բերելու կորցրած ձայները: Դատարանի որոշմամբ՝ երկրի իշխանությունները պետք է անցկացնեն ընտրությունների երկրորդ փուլը նույն թեկնածուների մասնակցությամբ:
Ընտրություններից 2 շաբաթ անց «Ազատություն» կուսակցության (Freedom Party of Austria) ներկայացուցիչները Սահմանադրական դատարան են ներկայացրել 150 էջանոց հայց, որտեղ նշված են եղել խախտումներ, որոնք նրանց կարծիքով հանգեցրել են ձայների սխալ հաշվառմանը: Նախագահի երդման արարողությունը, որը նշանակված էր հուլիսի 8-ին, չեղլյալ է հայտարարվել: Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի ֆունկցիան կկատարի Ազգային խորհրդի նախագահությունը: