Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագծի ընդունումը։
«Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որի փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը»,- հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով օրինագծի ընդունումը։
«Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և դա կստանա օրենքի ուժ, և այս քայլով Ֆրանսիան ևս մեկ կարևոր, արժեքավոր քայլ կկատարի ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: