Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հաստատել է, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին և այդ նպատակով հեռանում է ընդդիմադիր հանրապետականների կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ տեղեկացնում է The Guardian-ը: Կուսակցության ներսում նոյեմբերին նախնական ընտրություններ են անցկացվելու:
Սարկոզիից բացի, ևս 13-ը հավակնում են լինել հանրապետականների թեկնածու 2017-ի նախագահական ընտրություններում: Սարկոզիի գլխավոր մրցակիցը նախկին վարչապետ Ալեն Ժյուպենն է:
Նոյեմբերին ներկուսակցական պայքարում հաղթողը հաջորդ տարի նախագահական ընտրություններում մրցելու է Ազգային ճակատի թեկնածու Մարին Լե Պենի և սոցիալիստական կուսակցության թեկնածուի հետ, որը, հավանաբար, կլինի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը: